Եմենի բանակը Հութիների կողմից հրադադարի խախտման ավելի քան 1200 դեպք է գրանցել

Եմենի բանակը Հութիների կողմից հրադադարի խախտման ավելի քան 1200 դեպք է գրանցել

Եմենի բանակը վերջին 11 օրվա ընթացքում արձանագրել է 1230 հրադադարի ռեժիմի խախտման դեպք՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ապստամբական շարժման Անսար Ալլահի (հութիների) կողմից: Այս մասին ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, ասել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Աբդո Մաջալին։

Նրա խոսքով՝ բանակի հետախուզական ստորաբաժանումները վերջին 11 օրվա ընթացքում Մարիբ նահանգում հութիների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու 226 դեպք են գրանցել։ Ապստամբները շարունակում են ուժեր ուղարկել շրջանի հարավային ճակատների մարտադաշտեր։ Մաջալին հավելել է, որ Անսար Ալլահի գրոհայինները 342 անգամ խախտել են հրադադարը Թաիզ նահանգում, 305 խախտում գրանցվել է Հաջա նահանգում, 156՝ Ալ-Հոդեյդում, 100՝ Ալ-Ջաուֆ, 61՝ Ադ-Դալիում և Սաադայում՝ 40։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում