Ահաբեկիչների հարձակման և հակաահաբեկչական գործողությունների հետևանքով 25 պակիստանցի զինվոր է զոհվել
Պակիստանի հյուսիս-արևմտյան նահանգներից մեկում, որը սահմանակից է Աֆղանստանին, առնվազն 25 պակիստանցի զինվորական է սպանվել ահաբեկչական հարձակումների և հակաահաբեկչական գործողությունների հետևանքով։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Պակիստանի պաշտպանության նախարարության միջգերատեսչական հանրային կապերի ծառայությանը, որի տեղեկատվությամբ՝ Անվտանգության ուժերը լիկվիդացրել են 27 ծայրահեղականների։
Աղբյուրը հայտնում է, որ վաղ առավոտյան վեց ծայրահեղական հարձակվել է Դարաբան շրջանում տեղակայված անվտանգության անցակետի վրա։ Հարձակման ժամանակ պայթուցիկներով մեքենան, որը վարել է մահապարտ-ահաբեկիչը, մխրճվել է դպրոցի շենքի մեջ, որտեղ զինվորականներ են եղել: Պայթյունը հանգեցրել է շենքի փլուզման և 23 զինվորի մահվան։ Հարձակմանը մասնակցած 6 զինյալ սպանվել է։
Նույն նահանգի Դերա Իսմայիլ Խան թաղամասում անվտանգության երկու գործողությունների արդյունքում վնասազերծվել է ևս 21 ահաբեկիչ։ Այնտեղ ծայրահեղականների հետ մարտերում երկու զինծառայող է զոհվել։
Դարաբանի շրջանում զինվորների վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժման պակիստանյան բջիջը (Tehrik-i-Taliban Pakistan):
Կարծիքներ