Սի Ցզինպինը Անգելա Մերկելին առաջարկել է փոխել ԵՄ-ի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է հասնել նրան, որ ԵՄ-ն Պեկինի հետ ճիշտ քաղաքականություն վարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը:
«Հուսով եմ, որ գերմանական կողմը կաջակցի, որպեսզի ԵՄ -ն հստակ ճիշտ քաղաքականություն վարի Չինաստանի հետ», - հայտարարել է Սի Ցզինպինը:
Չինաստանի նախագահը հստակեցրել է` եվրոպական կողմը պետք է օբյեկտիվորեն հաշվի առնի ՉԺՀ-ի եւ Եվրամիության միջեւ եղած տարբերությունները և ռացիոնալ կերպով վերացնի հակասությունները Պեկինի հետ:
Չինաստանի ղեկավարի խոսքով ՝ դրա համար Պեկինը եւ Բեռլինը պետք է ամրապնդեն փոխադարձ վստահությունը եւ փոխգործակցեն իրավահավասար հիմունքներով:
Կարծիքներ