Միացյալ Նահանգները պարզաբանումների է սպասում Ռուսաստանից զորավարժությունների վերաբերյալ

Միացյալ Նահանգները պարզաբանումների է սպասում Ռուսաստանից զորավարժությունների վերաբերյալ

ԱՄՆ վարչակազմը ելնում է այն նախադրյալից, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան պետք է ներառի Մոսկվայի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զորավարժությունների անցկացման թափանցիկության ապահովման միջոցների ընդունումը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք հայտարարում ենք, որ այս դեպքում դեէսկալացիան ենթադրում է ռուս զինվորականների վերադարձ զորանոց, այդ զորավարժությունների բացատրությունը կամ դրանց դադարեցումը, այդ ծանր զինատեսակների վերադարձը սովորական պահեստավորման վայրեր», - ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Բացի այդ, խոսելով այն մասին, թե ինչ միջոցներ կդիտարկի Վաշինգտոնը՝ ուղղված լարվածության նվազեցմանը, Փրայսը նշել է. «Սա կնշանակի զորքերի վերադարձ զորանոցներ։ Դա կնշանակի թափանցիկություն ցանկացած օրինական զորավարժությունների շուրջ, որոնք տեղի են ունենում ռուսական հողում»։

Փրայսն ասել է, որ «դեէսկալացիոն մթնոլորտ» է անհրաժեշտ ԱՄՆ-Ռուսաստան անվտանգության բանակցություններում առաջընթացի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում