Էրեբունու ոստիկանները բացահայտել են հիվանդանոցում կատարված գողությունը
Ոստիկանության Էրեբունու բաժին մարտի 5-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ հիվանդանոցի իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էին նույնականացման և բանկային քարտեր, 83.000 դրամ և 100 դոլար: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 27-ամյա կասկածյալը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ