Նոր Զելանդիան խստացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին օրենքները
Նոր Զելանդիան կխստացնի ազգային օրենսդրությունը՝ որպես ահաբեկչության ֆինանսավորման, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարի ուժեղացման մաս: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է առևտրի և սպառողների հարցերով նախարար Դեյվիդ Քլարկը։
Նախարարի խոսքով՝ մինչև այս տարվա վերջ կպատրաստվեն և խորհրդարանի հաստատմանը կներկայացվեն փողերի լվացման, հարկերից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխություններ։
Նա նաև նշել է, որ Նոր Զելանդիայի գործող օրենսդրությունը «հեշտացնում է բիզնես բացելը, բայց բաց հնարավորություններ է թողնում հանցագործների համար, որոնք պատրաստ են օգտվել դրանից»:
Ինչպես և սպասվում էր, բոլոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ընկերությունները պետք է հանրային ռեգիստրում նշեն բոլոր սեփականատերերին և շահառուներին, ինչպես նաև ցուցադրեն ձեռնարկության ամբողջական կառուցվածքը։ Նոր Զելանդիայում գրանցված յուրաքանչյուր ընկերության կտրամադրվի եզակի նույնականացման համար, որը կհատկացվի նաև դրա սեփականատերերին, տնօրեններին և գործընկերներին, ինչը թույլ կտա պետական մարմիններին հստակ կապել մարդկանց կազմակերպություններին:
Կարծիքներ