Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Սննդամթերքի համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելի է, քան հունիսին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցում, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Այսպես, բուսական յուղի գինն աճել է 7,6 տոկոսով, կաթնամթերքինը`3.5 տոկոսով, իսկ շաքարինը` 1,4 տոկոսով: Միսը ավելի է էժանացել. հունիսի համեմատ մսամթերքի շուկայական գինը անկել է 1,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` 9,2 տոկոսով:
2019 թվականի դեկտեմբերին պարենային ապրանքների գները հասնում էին առավելագույնին՝ վերջին 5 տարիների ցուցանշային սանդղակում. ամենից շատ թանկացել էին շաքարավազն ու բուսական յուղը , իսկ ահա 2020 թվականի մայիսին այդ ցուցանիշը հասավ ռեկորդային ցածր մակարդակի, իսկ հունիսից պարենի գները կրկին սկսեցին բարձրանալ։
Կարծիքներ