Հայտնի է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի օրը
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստը տեղի կունենա մարտի 4-ին Բրյուսելում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
«Արտաքին գործերի նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա մարտի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նիստի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակն ու ՆԱՏՕ-ի հետագա անելիքները:
Կարծիքներ