Ուկրաինան հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Բելառուսին կանխարգելիչ հարված կհասցնի

Ուկրաինան հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Բելառուսին կանխարգելիչ հարված կհասցնի

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե նման որոշում ընդունի գերագույն հրամանատարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է «Украина-24»-ը:

«Մեր զորքերն այսօր զբաղված են մեր երկրի տարածքում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի ու ռեսուրսների ոչնչացմամբ: Անհրաժեշտության դեպքում, եթե նման որոշում կայացվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, ապա այդ որոշումն անմիջապես կընդունվի»,- հայտարարել է նա:

Հստակեցնող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե նման որոշում կայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Դանիլովն ասել է. «Բնականաբար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում