Շոլցը ակնկալում է աշխատել Իտալիայի նոր վարչապետ Մելոնիի հետ ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում և G7-ում

Շոլցը ակնկալում է աշխատել Իտալիայի նոր վարչապետ Մելոնիի հետ ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում և G7-ում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շնորհավորել է Ջորջ Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հետ սերտ համագործակցություն կունենա ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում և Յոթնյակի խմբում (G7):

Շոլցը նաև շնորհակալություն է հայտնել Մարիո Դրագիին «վերջին տարիներին գերմանա-իտալական լավ գործընկերության համար»:

Շաբաթ օրը Իտալիայի նոր կառավարությունը երդում է տվել։ Մելոնին դարձավ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Չիգիի կառավարական պալատի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Դրագիից Նախարարների խորհրդի նոր նախագահին լիազորությունները փոխանցելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ի առավոտյան։ Դրան կհաջորդի Նախարարների խորհրդի առաջին նիստը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում