Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը, որը կկայանա 2024 թվականին։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետականը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջեւ կազմակերպված հանրահավաքում։
Թրամփը կրկնել է իր պնդումը, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, կեղծվել են։ «Ես երկու անգամ առաջադրվեցի և երկու անգամ հաղթեցի»,- ասել է Թրամփը Newsmax- ով հեռարձակվելիս։
Կարծիքներ