ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ռազմական օպերացիան "Կանխարգելիչ հարվածների" քաղաքականության առանցքային բաղադրիչն է. Ռոբերտ Ղևոնդյան

ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ռազմական օպերացիան "Կանխարգելիչ հարվածների" քաղաքականության առանցքային բաղադրիչն է. Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀՀ զինված ուժերի կողմից իրականացված փայլուն ռազմական օպերացիան, որը պատասխան էր հակառակորդի սադրանքին, "Կանխարգելիչ հարվածների" քաղաքականության առանցքային բաղադրիչն է։ Կլինի ծրագրված, թե "ակամա" սադրանք՝ հայկական կողմը անհամաչափ պատասխանի միջոցով պետք է այնքան ուժգին հարվածի, որ սադրանքի հետևանքով նրանց կորուստը բազմակի գերազանցի նախապես ենթադրվող նպատակը։

Սա իրականություն պետք է դառնա 1-ին հերթին դիվանագիտական դաշտում։ Արտաքին քաղաքական բլոկի նախաձեռնողական, կանխարգելիչ հարվածները կարող են իսպառ բացառել սահմանային բախումները։ Ինչպես այս օրերին ֆիզիկական տարածությունում բանակը հաստատեց իր առավելությունը, նույն կերպ ԱԳՆ աշխատանքում է անհրաժեշտ հանդես գալ ուժի և հաղթողի դիրքերից՝ վստահ լինելով թիկունքի ամրությանը։

2018 թվականին ներքին հաղթանակից հետո Հայաստանն այլևս դասվում է անշրջելի ժողովրդավարական պետությունների շարքին։ Սա կարևոր նշանակություն ունի արտաքին ճակատում որպես համախմբված և կայուն ուժ հանդես գալու առումով։ Ահա այստեղ են թաքնված ճակատում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այս 3-4 օրերին մեր հասարակության մոտ թևածող վստահության հիմքերը։ Իսկ հաղթանակը վերահաստատեց պետության կայացման ու հզորացման ընտրված ճանապարհի իրավացիությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում