Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը: Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վերջինիս նշել է, որ Գրիգորյանին ձերբակալել են 226.2 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները):
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ պատերազմից հետո, Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- մասնավորապես նշել էր նա:
Կարծիքներ