Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Մայիսի 17-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 454.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 478.29 դրամ (աճել է 3.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 567.07 դրամ (աճել է 8.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7.18 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Կարծիքներ