ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գարիկ Ս.-ն:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա 2021 թ. փետրվարի 10-ից ՌԴ Սվերդլովի մարզի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ