Մեծ Բրիտանիան և Գերմանիան համատեղ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունը. Չարլզ III

Մեծ Բրիտանիան և Գերմանիան համատեղ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունը. Չարլզ III

Միացյալ Թագավորությունը և Գերմանիան ուս ուսի տված են, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանությանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Գերմանիա պաշտոնական այցի առաջին օրը Բեռլինում կազմակերպված գալա ընթրիքի ժամանակ։

«Մենք ուս ուսի կանգնած ենք մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և առաջ մղելու գործում», - միապետի խոսքն է մեջբերում՝ BBC-ն:

Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է Չարլզ III-ի հանդիպումը Ուկրաինայից փախստականների հետ, իսկ Բրանդենբուրգում` այցելություն գերմանա-բրիտանական համատեղ զորամաս, որտեղ թագավորին կցուցադրեն ամֆիբիական մեքենաներ, որոնք օգտագործվում են կամուրջներ կառուցելու համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում