Բլինկենն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղություն ապահովելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել Ուկրաինայում «արդար և կայուն խաղաղություն» ապահովելու հարցեր։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և ընդգծել ՄԱԿ-ի կանոնադրությունը պաշտպանելու և Ուկրաինային և տարածաշրջանին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար աշխատանքը շարունակելու կարևորությունը», - ասել է դիվանագետը: Նրա խոսքով, ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է հացահատիկի գործարքի «ավտոմատ երկարաձգման կարևորությունը» մինչև մարտի 18-ը։ Բլինկենն ու Գուտերեշը քննարկել են նաև Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները։ Նրանք «վերահաստատեցին Սիրիա շարունակվող մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, որպեսզի ՄԱԿ-ը և մարդասիրական կազմակերպությունները կարողանան կենսական օգնություն ցուցաբերել տուժածներին»: Պետքարտուղարը և գլխավոր քարտուղարը քննարկել են նաև Աֆղանստանի հումանիտար կարիքները։
Կարծիքներ