Ֆինլանդիան և Բալթյան երկրները գազի շուկաների միավորումը հետաձգել են մինչև 2024-ի հոկտեմբեր
Բալթյան երկրների և Ֆինլանդիայի էներգացանցերի կարգավորիչները որոշել են հետաձգել բնական գազի տարածաշրջանային շուկաների միավորումը մինչև 2024 թվականի հոկտեմբեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ հղում տալով Լիտվայի Էներգետիկայի կարգավորման պետական խորհուրդին։
2020 թվականի սկզբին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ֆինլանդիայի էներգետիկայի նախարարությունները, կարգավորող մարմինները և գազահաղորդման համակարգերի օպերատորները պայմանավորվել են ստեղծել ընդհանուր շուկա և 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մուտքի կետերում կիրառել միասնական սակագին։
Նոր որոշումը կապված է 2022 թվականին փոխված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որն արմատապես ազդեց գազի շուկայի վրա, ուստի այսպես կոչված միջհամակարգային փոխհատուցման մեխանիզմն այլևս հարմար չէ և չի կարող ձեռնտու լինել բոլոր կողմերին, նշում են գերատեսչությունում։
Կարծիքներ