Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը
Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտաքի գործերի նախարարությունը։
Բանաձևում, մասնավորապես, նշված է.
Այն ընթացքում, երբ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի զինծառայողների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի, մասնավորապես՝ կասետային զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:
Հայաստանի, հայազգի ֆրանսիացիների հետ Մետրոպոլի բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի այդ, մեր կառույցը միշտ կրել է օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները:
Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու, ինչպես նաև մեր շրջանում ու ամբողջ Ֆրանսիայում դրսևորվող զորակցության ոգուն արձագանքելու համար Մետրոպոլի խորհուրդը հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես վերջինիս բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության երաշխավոր։
Կարծիքներ