Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից՝ սպասվող հզոր փոթորիկի պատճառով
Հնդկաստանի Չեննայ քաղաքի ցածրադիր վայրերում բնակվող հարյուրավոր մարդիկ մարդիկ տարհանվել են սպասվող «շատ ուժեղ փոթորկին» ընդառաջ:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, ավելի քան 150 օգնության կենտրոններ են բացվել տարհանվածներին ապաստանելու համար: Նշվում է տարհանվածների թիվը հասել է 528-ի:
Հնդկաստանի օդերևութաբանական կենտրոնը հայտնել է, որ «Նիվար» փոթորիկն, ամենայն հավանականությամբ, քաղաքի ափերին կհարվածի նոյեմբերի 25-ի կեսգիշերից մինչև նոյեմբերի 26-ի առավոտյան ժամերն ընկած ժամանակահատվածում: Կանխատեսվում է, որ այն կուղեկցվի հորդառատ անձրևներով:
Քաղաքն ու դրա հարակից շրջաններն այսօր արդեն ուժեղ անձրևների և քամիների տակ են հայտնվել: Ենթադրվում է, որ հզոր ցիկլոնը կարող է վնասել տներն ու փողոցները, հոսանքազրկման պատճառ դառնալ, արմատախիլ անել ծառերն ու ավերել հացահատիկի դաշտերը:
Կարծիքներ