Փարիզում մահացած են գտել Օլիմպիական խաղերի 21-ամյա կամավորին
Փարիզում մահացած են գտել 21-ամյա կամավորին, ով աշխատել է Օլիմպիական խաղերում։
Այս մասին հայտնում է Parisien թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Փարիզում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը բնակարաններից մեկում մահացած են գտել օլիմպիական խաղերի կամավոր մի երիտասարդ կնոջ»,- ասվում է հրատարակության մեջ։
Ինչպես նշում է հրատարակությունը, ենթադրվում է, որ նրան սպանել է մեկ այլ կամավոր, որին նա ճանաչում էր երկու տարի։
Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի, ով, ըստ հրապարակման աղբյուրի, հանցագործությունից հետո փորձել է ինքնասպան լինել։
Կարծիքներ