«Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» ցուցահանդես մետրոյի «Երիտասարդական» կայարանում
Մաքսային ոլորտի անցյալն ու ներկան. «Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդեսը բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Արդեն մի քանի օր է՝ ուղևորները հնարավորություն ունեն ծանոթանալու մաքսային համակարգի պատմությանը, ոլորտում ենթակառուցվածքների զարգացման քայլերին և ուղղակի մաքսային ծառայության առօրյային:
«Ցուցահանդեսը լավ առիթ է անցածը վերհիշելու, ներկան արժևորելու ու միևնույն ժամանակ առաջ նայելու համար»,- նշել է մաքսային ծառայության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
ՊԵԿ մաքսային համակարգը ներկայում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ՝ առանցքում բարեվարքության չափանիշներն են, որոնց պետք է համապատասխանի մաքսային ծառայողը:
Կարծիքներ