Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը երբեք չէր սկսվի. Պուտինն էլ, Զելենսկին էլ ցանկանում են դրա ավարտը. Թրամփ

Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը երբեք չէր սկսվի. Պուտինն էլ, Զելենսկին էլ ցանկանում են դրա ավարտը. Թրամփ

Հեռախոսազրույցս ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ապագայում կողմերը կաշխատեն հրադադարի և պատերազմի ավարտի ուղղությամբ։

«Այսօր իմ հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր: Մենք պայմանավորվեցինք անհապաղ զինադադարի մասին բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներում՝ հասկանալով, որ արագ կաշխատենք ամբողջական հրադադարի և վերջապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմի ավարտի ուղղությամբ: Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը երբեք չէր սկսվի»,- գրել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները քննարկել են խաղաղ համաձայնագրի բազմաթիվ կետեր:

«Քննարկվել են խաղաղության պայմանագրի շատ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են մահանում: Եվ՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել այս պատերազմի ավարտը: Այս գործընթացը այժմ ամբողջ ուժով է ընթանում, և մենք հուսով ենք, հանուն մարդկության, այս գործը կանենք»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուրջ 2.5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում