ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 11-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 387.17 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 423.33 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 4.03 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 505.68 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 228.85 դրամով և կազմել 32724.65 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.17 դրամով և կազմել 381.77 դրամ:
Կարծիքներ