Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում

Ազատ ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային մրցաշարում 74 կգ քաշային Արման Անդրիասյանը որակավորման փուլում կմրցի Ավստրիայից Սիմոն Մարչլիի, իսկ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը` կանադացի Ալեքսանդր Մուրի հետ:

Հայաստանը մինչ այս պահն ունի 6 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում