Սուլշեր․ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նվաճել Անգլիայի գավաթը

Սուլշեր․ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նվաճել Անգլիայի գավաթը

«Մանչեսթեր Յունայթեդը» վճռական է տրամադրված Անգլիայի գավաթի խաղարկությունում եւ ցանկանում է հաղթել այդ մրցաշարում, ասել է մանչեսթերյան ակումբի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից։

Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 9-ին կմրցի «Ուոթֆորդի» հետ։

«Հիասթափված ենք «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո։ Մենք ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ։ Բայց այս մրցաշրջանում մենք բազմիցս ցույց են տվել, որ կարող ենք հաղթահարել հիասթափությունը։

Վստահ եմ, որ բոլոր խաղացողները առաջիկա խաղին մոտենում են հաղթելու ցանկությամբ։ Մենք պետք է անենք դա, քանի որ ցանկանում ենք նվաճել գավաթը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար «Լիվերպուլի» հետ ունի հավասար (33) միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում