Պուտինն ինքը կտեղեկացնի, թե երբ կպատվաստի կորոնավիրուսի դեմ

Պուտինն ինքը կտեղեկացնի, թե երբ կպատվաստի կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը կտեղեկացնի, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա ինքը կտեղեկացնի այդ մասին»,- ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն շաբաթ օրը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի ունեցած իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասել էր, որ դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ այն դեռ նախատեսված չէ իր տարիքի մարդկանց համար, բայց անպայման կպատվաստվի, երբ դա հնարավոր լինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում