Բրազիլիայում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Բրազիլիայում շաբաթ օրը գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տարահուակա քաղաքից 166 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 16.5 հազար մարդ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Կարծիքներ