Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի վճռական աջակցություն ցուցաբերել Կիևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում տալով Քլևերլինի  Twitter-ի գրառմանը: 

«Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները վճռական են աջակցել Ուկրաինային և դիմակայել Ռուսաստանի սպառնալիքներին», - գրել է նա:

Օրվա ընթացքում Սթոլթենբերգը պետք է հանդիպի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ, ով պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 25-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում