Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես պետություն առանց Արևմուտքի վարկերի. Ազարով

Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես պետություն առանց Արևմուտքի վարկերի. Ազարով

Ուկրաինան «սնվում է ՆԱՏՕ-ի երկրների ձեռքերով» և կդադարի գոյություն ունենալ առանց Արևմուտքի վարկավորման։ Այս տեսակետը երկուշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլա Ազարովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով, Ուկրաինայի գոյության համար ամեն ամիս անհրաժեշտ է 3 միլիարդ դոլար, մինչդեռ բյուջեի ծախսերը կազմում են մոտ 4 միլիարդ դոլար, հետևաբար, եթե ամսական վարկերը դադարեն, ապա ոչ բանակը, ոչ բժիշկները, ոչ ուսուցիչները, ոչ թոշակառուները վճարումներ չեն ստանա, պարզաբանել է Ազարովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում