Շահումյան գյուղի կամրջից մեքենան ընկել է ջրատարը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Հունիսի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի վրա, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 45-ամյա վարորդ Կարեն Մարտիրոսյանը մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կարծիքներ