Ռուս գործարար Միխայիլ Ֆրիդմանին ձերբակալել են Լոնդոնում

Ռուս գործարար Միխայիլ Ֆրիդմանին ձերբակալել են Լոնդոնում, հայտնել է նրան մոտ կանգնած աղբյուրը։
«Ֆրիդմանին ոստիկանությունը բերման է ենթարկել, սակայն, մեր տեղեկություններով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ այլ տեղեկություն դեռ չունի, այդ թվում՝ գործարարի կալանավորման պատճառների մասին։
Կարծիքներ