Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են ոստիկանության, քրեական հետախուզության, պարեկային ծառայության, քննչական խմբի մեծաթիվ աշխատակիցներ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների բրիգադը արձանագրել են 2 տղամարդկանց մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություններ հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Կարծիքներ