Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսի արդյունքով պարտվում է

Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսի արդյունքով պարտվում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայում ընկերական խաղ է անցկացնում տեղի հավաքականի հետ: Առաջին խաղակեսից հետո Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմը պարտվում է:

«Արմսպորտի» փոխանցմամբ՝ 4-րդ րոպեին Հարոյանի հետ պայքարում ալբանացի հարձակվողը ընկավ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում: Մեկ րոպե անց գլխավոր մրցավարը VAR-ի հուշումից հետո երկար ուսումնասիրեց դրվագն ու չնշանակեց 11 մետրանոց:

Րոպեներ անց տանտերերը ևս մեկ վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն մրցակցի ֆուտբոլիստի գլխի հարվածից հետո Բուչնևը դարպասաձողի օգնությամբ հեռացրեց գնդակը:

Ալբանացիները շարունակում էին ավելի շատ լինել գնդակով ու վտանգավոր գրոհներ անցկացնել: 29-րդ րոպեին տանտերերը մրցակցի տուգանայինում խաղարկելով գնդակը կարողացան բացել հաշիվը:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականից առանձնանում էր հատկապես Վահան Բիչախչյանը: «Պոգոնի» կիսապաշտպանը մի քանի անգամ հեռահար հարվածով սպառնաց մրցակցի դարպասապահին:

Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում