Բայդենը վարակվել է թոռնիկից, բայց ոչ կորոնավիրուսով

Բայդենը վարակվել է թոռնիկից, բայց ոչ կորոնավիրուսով

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հիվանդացել է՝ վարակվելով 1․5 տարեկան թոռան հետ շփման արդյունքում։ Այս մասին նա լրագրողներին ասել է ուրբաթ՝ դեկտեմբերի 3-ին։

Սպիտակ տան ղեկավարը լրատվամիջոցներին վստահեցրել է, որ ինքը չունի կորոնավիրուս և որ պարբերաբար թեստավորվում է։

«Ես լավ եմ։ Ես ամեն օր կորոնավիրուսի թեստ եմ հանձնում։ Թոռը սիրում է պապիկին համբուրել։ Պարզապես հարբուխ է»,- ասել է նա։

Բայդենը համապատասխան մեկնաբանություն է արել՝ խռպոտացած ձայնի պատճառով կորոնավիրուսով վարակվելու վերաբերյալ խոսակցությունների ֆոնին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում