Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի նկատմամբ
Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել ռուսական լրատվամիջոցների 22 աշխատակիցների, այդ թվում՝ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Ավստրալիայի ՆԳՆ-ի՝ ուրբաթ օրը տարածված նամակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիայի ինքնավար պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի, «Россия-»-ի լրագրող Օլգա Սկաբեևայի նկատմամբ եւ այլն։
Կարծիքներ