Լիբանանի ընդդիմության առաջնորդին մեղադրում են քաղաքացիական բախումներ հրահրելու մեջ

Լիբանանի ընդդիմության առաջնորդին մեղադրում են քաղաքացիական բախումներ հրահրելու մեջ

Լիբանանի զինվորական դատախազությունը քաղաքացիական բախումներ հրահրելու մեղադրանք է ներկայացրել քրիստոնեական ընդդիմադիր «Լիբանանյան ուժեր» կուսակցության ղեկավար Սամիր Ջաաջային:

«Նահարնեթ» լրատվական պորտալի փոխանցմամբ՝ այս որոշումն ընդունվել է 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Բադարո և Թայունի թաղամասերում տեղի ունեցած բախումների հետաքննության արդյունքում, որոնք հանգեցրել են ութ մարդու մահվան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում