Գերմանիայում ավելի քան 30 հազար մարդ մասնակցել է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերին
Շաբաթ օրը Գերմանիայի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել ընդդեմ կորոնավիրուսի սահմանափակումների և պարտադիր պատվաստումների։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության մարզային վարչությունների հաղորդագրություններին։
Համբուրգում ցույցերին մասնակցել է գրեթե 14 հազար մարդ։ Մայնի Ֆրանկֆուրտում՝ 8 հազար, Ֆրայբուրգում՝ 6 հազար, Մագդեբուրգում՝ 5 հազար, Դյուսելդորֆում՝ 4 հազար, Տրիեր, Շվերին և Ռեգենսբուրգ քաղաքներում բողոքի ցույցերին մասնակցել է սահմանափակումների 1-3 հազար հակառակորդ։
Խոշոր միջադեպեր չեն գրանցվել:
Գերմանիայի իշխանությունները ցանկանում են այս տարի ներդնել Covid-ի դեմ պարտադիր պատվաստում. Այս թեման այժմ գերմանական ներքաղաքական օրակարգի ամենասուր թեմաներից է։
Ներկայումս Գերմանիայում սահմանափակումները շատ ավելի մեղմ են, քան եղել են համաճարակի առաջին, երկրորդ և երրորդ ալիքների ժամանակ։ Դրանք հիմնականում վերաբերում են չպատվաստվածներին՝ չպատվաստված քաղաքացիներին արգելվում է այցելել ռեստորաններ, թատրոններ, համերգներ, ֆիթնես ակումբներ։
Կարծիքներ