Լա Լիգա․ Բարսելոնան 10 հոգով չկարողացավ հաղթել Գրանադային
Լա Լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
57-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Լյուկ դե Յոնգը։ 80-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Գավին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Անտոնիո Պուերտասը խփեց պատասխան գոլը՝ դնելով հանդիպման «վերջակետը»։
«Բարսելոնան» վաստակեց 32 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Գրանադան» 24 միավորով 12-րդ տեղում է։
Կարծիքներ