Տեղյակ չենք. Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Լավրով-Բլինկեն շփումների հնարավորությունը
Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շփումների հնարավորությունը:
Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։
«Ես տեղյակ չեմ պարոն Լավրովի՝ հինգշաբթի օրը հանդիպմանը մասնակցելու ծրագրերին, ուստի չեմ մեկնաբանի որևէ հանդիպման հեռանկար»,- լրագրողներին ասել է Օ-Բրայենը։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 երկրների արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում։
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվել է, որ տարեկան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հրավերով։
Կարծիքներ