Թուրքիան պայմանագրեր է ստորագրել Ուզբեկստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեքշաբթի Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ ստորագրել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի տասը նոր համաձայնագիր՝ գրում է Ahval-ը:
«Մենք պատրաստ ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր ռեսուրսները կիսել ձեզ հետ։ Այս բնագավառում Թուրքիայի ձեռքբերումներն արդեն հայտնի են»,- ասել է Էրդողանը Միրզիյոևին ասուլիսի ժամանակ։
«Մենք պայմանավորվել ենք զարգացնել մեր համագործակցությունը նաև մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, տրանսպորտը, էներգետիկան, առողջապահությունը, կրթությունը»,- հավելել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է նոր թուրք-ուզբեկական համալսարանի հիմնադրման մասին։
Կարծիքներ