Դոնի Ռոստովում ամուսինները սպանել են իրենց նորածնին. իրավապահները հայտնաբերել են երեխայի դիակի մնացորդները

Դոնի Ռոստովում ամուսնական զույգը բերման է ենթարկվել իրենց երեխային սպանելու կասկածանքով, հարուցվել է քրեական գործ՝ «Անչափահասի սպանությունը մի խումբ անձանց կողմից» հոդվածով:
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Ռոստովի մարզի կոմիտեն:
«Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի քննչական կոմիտեի Դոնի Ռոստովի Օկտյաբրսկի շրջանի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 33-ամյա տղամարդու և նրա 23-ամյա կնոջ նկատմամբ։ Նրանք կասկածվում են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «զ» կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Անչափահասի սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են վարչությունում, նախապես պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 28-ին ամուսնական զույգը, գտնվելով իրենց տանը, վիրավորել է ութ ամսական դստերը, ինչի հետևանքով երեխան մահացել է։ Ամուսինները թաքցրել են երեխայի դին, որից հետո մայրը ոստիկանություն է հայտնել, որ իբր երեխային առևանգել են։
«Քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կասկածյալները բերման են ենթարկվել: Նրանց բնակության վայրում հայտնաբերվել են երեխայի դիակի մնացորդներ և այլ ապացույցներ, որոնք վկայում են նրանց առնչությունը առանձնապես ծանր հանցագործության մեջ»,- նշել են վարչությունից։
Քննիչը միջնորդություն է ուղարկել դատարան՝ կասկածյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Հանցագործության բոլոր հանգամանքները պարզված են։
Կարծիքներ