ԱՊՀ սպորտային խաղերը հաջորդ տարի կլինեն Գյումրիում. Պուտին

ԱՊՀ սպորտային խաղերը հաջորդ տարի կլինեն Գյումրիում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ, չնայած դրամատիկ իրադարձություններին, Հայաստանը հաջորդ տարի կկարողանա Գյումրիում անցկացնել ԱՊՀ խաղերը․

«Հաջորդ տարի դա կլինի, ինչպես նախատեսված է, Գյումրիում: Հուսով եմ, որ, չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»,- ասել է Պուտինն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Նա պարզաբանել է, որ ԱՊՀ-ն տարեկան կտրվածքով պարբերաբար ընտրում է մարզական մայրաքաղաք և անցկացնում ԱՊՀ երկրների խաղերը։ Առաջին խաղերը Կազանն ընդունել է 2021 թվականին, իսկ այս տարի դրանք անցկացվել են Մինսկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում