ՊՆ 27-ամյա ծառայողը Opel-ով բախվել է ՊՆ ավտոմեքենային, այն կողաշրջվել է, կա մեկ զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռ. Գ.-ի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Ն. Խ-ն, 23-ամյա Գ. Ս-ն, 30-ամյա Հ. Թ-ն, 26-ամյա Ս. Ս-ն և ևս 1 անձ։
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ, կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում: Պարզվում է մահացածի ինքնությունը։
Կարծիքներ