27-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է

27-ամյա բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը «Նոկաուտների արքաներ» մրցաշարում նոկաուտի ենթարկվելուց 11 օր անց մահացել է: 27-ամյա մարզիկի մահվան մասին Instagram-ի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:

Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։

Բժիշկները պայքարում էին բռնցքամարտիկի կյանքի համար, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։ Քույրը հայտնել է նաև, որ մարզիկին կհուղարկավորվեն Երևանում։

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքում նշված է, որ Արեստ Սահակյանը ծնվել է 1995 թվականին Վարդենիս գյուղում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում