Կամավորները իրենց աշխատանքը չեն կորցնի. Լրացում Աշխատանքային օրենսգրքում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնողները, ինչպես նաև կամավորականները Հայաստանի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության գործողություններին մասնակցելիս ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
Այս փոփոխության ընդունումը կարևոր է, քանի որ հազարավոր կամավորականներ և զորահավաքի միջոցով զինվորական ծառայության անցածներ արդեն տասը օր և ավելի մասնակցում են Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ