ԱՄՆ-ում հայտարարել են ալգորիթմական պատերազմի մասին

ԱՄՆ-ում հայտարարել են ալգորիթմական պատերազմի մասին

«Աշխարհում սկսվել է ալգորիթմական պատերազմի դարաշրջանը», Popular Mechanics հրապարակման մեջ հայտարարել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի քարտուղարի օգնական Ուիլ Ռոպերը:

«Եվ որքան էլ դա սարսափելի հնչի, այն տեղի է ունենում շատ ավելի մեծ ռազմի դաշտում՝ զենքով, որով հանդես են գալիս առևտրային տեխնոլոգիաներն ու ստարտափները»,- ասել է նա:

Ռոպերը հիշեցրել է,որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը որպես ինքնաթիռների երկրորդ օդաչու ներկայումս օգտագործում են արհեստական ​​բանականության (AI) համակարգ: Մասնավորապես, U-2 օդային հետախուզական ինքնաթիռներում օգտագործում են արհեստական ​​ինտելեկտի համակարգը, որն ի սկզբանե մշակվել է շախմատ խաղալու համար:

«Համակարգչային ծրագրերի համար պատերազմի գեյմիֆիկացիան նորություն չէ», – հավաստիացրել է Ռոպերը՝ նշելով, որ U-2 հետախուզական գործողությունների իրականացումը գործնականում չի տարբերվում համակարգչային խաղի ալգորիթմներում ամրագրված պայմաններից:

Նրա կարծիքով՝ «պատմությունը հեշտությամբ կարող է ավարտվել հենց այստեղ. ալգորիթմական պատերազմը նոր մարտադաշտ է, իսկ արհեստական ինտելեկտը՝ նոր զենք»:

Ըստ Ռոպերի՝ ապագայի հեռանկարային տեխնոլոգիաները ներառում են տիեզերագնացությունը, քվանտային մեքենաները և սինթետիկ կենսաբանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում