Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է

Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին` ժամը 20։53-ին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Gaz-66» (վարորդ` Ն․ Մ․, ծնված 1968 թ.) մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 800 մետր գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պատգարակով (մոտ 1 կմ) ձորից դուրս բերել Ն․ Մ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում