Ադրբեջանը խախտել է հրադադարը շփման գծում՝ կիրառելով հրաձգային զենքեր
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ի ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշվում է, որ ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Կարծիքներ