Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթը ․ Ուղիղ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթը ․ Ուղիղ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի պատվին շքերթը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները և միջոցառման հյուրերը։ Զորահանդեսը ղեկավարում է բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը: Զորահանդեսն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Այս տարի Հաղթանակի շքերթին կմասնակցի 11 հազար մարդ, իսկ մեքենայացված շարասյունը կներառի 131 միավոր զինտեխնիկա։ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության մասնակիցները Կարմիր հրապարակով կանցնեն նորագույն զրահափոխադրիչներով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում